211652_close_icon
views-count4886 դիտում article-date 14:44 13-05-2018

Քաղաքացին ընկել է վերելակի խցիկի վրա

Մայիսի 13-ին, ժամը 08:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի սուպերմարկետներից մեկում գտնվող վերելակի խցիկի վրա քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ն. Ս.-ին (ծնված 1999 թ.) իջեցրել են վերելակի տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Նմանատիպ նյութեր