10141 դիտում
20:38 12-05-2018
Միջազգային կոալիցիայի օդային հարվածներից Սիրիայում զոհվել է 17 խաղաղ բնակիչ
Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդային հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 17 խաղաղ բնակիչ, հայտնել է սիրիական պետական հեռուստատեսությունը:
Ռմբակոծության են ենթարկվել հարավային Էլ-Հասակա նահանգի բնակավայրերը: Ալ-Համադի գյուղին հասցված առաջին հարվածի զոհ են դարձել 8 հոգի: Երկրորդ հարձակումը կոալիցիան իրականացրել Հիդաջ գյուղի վրա: Մի քանի հրթիռ ընկել են բնակելի տների վրա. չորս երեխա և հինգ կին մահացել են տեղում:
Մայիսի սկզբում միջազգային կոալիցայի մեկ այլ օդային հարձակման արդյունքում նույն նահանգի Ալ-Ֆադել գյուղում զոհվել էր 25 խաղաղ բնակիչ:
Նմանատիպ նյութեր
4684 դիտում
16:48 10-01-2017
Սիրիայում ԱՄՆ-ի օդային հարվածներից 20 խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբ
3078 դիտում
19:51 16-05-2017
Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 31 խաղաղ բնակիչ է մահացել
3630 դիտում
19:53 28-06-2017
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Դեյր-Զորում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում