ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը 2018թ. աշխարհի առաջնությունում չի լինի Բրազիլիայի հավաքականի կազմում:
35-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Լե Արբյեյի» հետ՝ Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչ խաղում (2:0) և խաղավերջում ստիպված է եղել լքել դաշտը:
Ալվեսի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք և նա չի հասցնի ապաքինվել մինչև առաջնության մեկնարկը: