Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում` «Մոնակոյի» հետ (2:0), «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեը գոլային երկու փոխանցման հեղինակ դարձավ:
Բրազիլացին մրցաշարում հանդես է գալիս 2007/2008 մրցաշրջանից: Այդ ընթացքում նա 25 գոլային փոխանցում է կատարել` շրջանցելով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:
Միայն «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է վերջին 10 տարում ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել` 25: