211652_close_icon

Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

views-count2000 դիտում article-date 10:58 12-09-2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին։ ԱԺ այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ա. Միրզոյանը նշեց, որ համապատասխան գրությունն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ «Շնորհակալություն ենք հայտնում էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»,- ասաց Միրզոյանը: Օգոստոսի 29-ին Է. Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելու միջոցով. «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»։

Նմանատիպ նյութեր