211652_close_icon
views-count75377 դիտում article-date 13:21 09-05-2018

Ողբերգական դեպք Երևանում. Նորք Մարաշի ամառանոցներին հարակից ձորից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցների ձորում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 15 հատուկ նշանակության փրկարարական ջոկատի ծառայողները՝ հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։ Փրկարարները ճոպանի միջոցով ձորից դուրս են բերել դին և տեղում դատաբժիշկը, զննելով այն, հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդուարդ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր