5850 դիտում
16:14 08-05-2018
Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն, պաշտպանության նախարարը ևս կփոխվի. Նիկոլ Փաշինյան
Երբ մենք ասում ենք համերաշխություն և միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս նույն կերպ ենք մտածում, բոլորիս տեսակետները նույնական են, ու քննադատությունը համարվում է ազգային միասնության խաթարում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց քիչ առաջ ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենք աշխատանքային մթնոլորտում քննարկումներ կունենան՝ նաև հաշվի առնելով ընթացիկ քաղաքական վիճակի առանձնահատկությունը:
Հարցին, թե ՀՀԿ-ականներ կլինե՞ն կառավարությունում, վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցով ևս քննարկումներ կլինեն. «Եթե մենք ասում ենք՝ այդ ամենը տեղի է ունենալու քննարկումների արդյունքում, ու ես եթե անուններ ասեմ, կստացվի, որ էդ քննարկումների մասին իմ հայտարարությունն այդքան էլ իրական չէ»:
Նա նշեց, որ կադրերի առումով բազմաթիվ անուններ կան. «Երկրում կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք, ինչպես իմ ելույթում նշեցի, պետք է ներգրավված լինեն երկրի կառավարման գործում: Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն»:
Փաշինյանը նշեց, որ պաշտպանության նախարարը կփոխվի:
Նմանատիպ նյութեր
3012 դիտում
09:51 03-09-2020
Կառավարության կազմում լուրջ փոփոխություններ կլինեն. որոշ նախարարներ պաշտոնին հրաժեշտ կտան. «Փաստ»
1882 դիտում
10:27 12-07-2016
ՀՀԿ ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն. «Իրատես»
1222 դիտում
15:52 27-07-2022
ՀՀ տնտեսական ակտիվության 11,8% աճն ունի էական ռիսկեր. բախվելու ենք էական դժվարությունների. Վարդան Արամյան
Այս բաժնից
1087 դիտում
22:39 04-02-2025
Երևանցիները՝ տրանսպորտային նոր բարեփոխումների մասին. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
757 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1210 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին