Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան. օդանավակայանում նրան դիմավորեց Նիկոլ Փաշինյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Օդանավակայանում նրան դիմավորեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Սերժ Թանկյանի այցի մասին և նշել, որ օդանավակայանից նրանք գնալու են Հանրապետության հրապարակ, որտեղ ելույթներ են ունենալու:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի