5981 դիտում
23:16 07-05-2018
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Սիրիայում ՀՀ դեսպանությունում
Մայիսի 6-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Արցախյան շարժման հոբելյանին նվիրված միջոցառում, որին ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ՍԱՀ խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը, Սիրիայում գործող միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, դամասկահայ միությունների անդամներ և այլն:
Միջոցառման մեկնարկին ցուցադրվեց Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից պատրաստված կարճամետրաժ ֆիլմը, որում համառոտ ներկայացված է Արցախյան շարժումը՝ 1988թ.-ից մինչև մեր օրերը: Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում հայերի դեմ բռնաճնշումներին, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և այլուր ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված և կազմակերպված ջարդերին: Ֆիլմի եզրափակիչ հատվածը պատմում է 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին հայ զինվորների գործած սխրանքների մասին:
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի դասախոսությունը «Արցախյան շարժման 30-ամյակ. Հաղթանակներ, չլուծված խնդիրներ, կարգավորման սպասելիքներ» խորագրով:
Դեսպան Փոլադյանն ունկնդիրներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը և անկախության համար Արցախի ժողովրդի մղած պայքարը: Նա անդրադարձ կատարեց Ռուսաստանի կոմկուսի կովկասյան բյուրոյի կողմից Արցախի՝ 1921թ.-ի հուլիսի 5-ի ուխտադրուժ և ապօրինի կերպով բռնակցումը Ադրբեջանին՝ նշելով, որ այդ անարդար որոշումից սկսվեցին արցախահայության տառապանքները:
Ապա ՀՀ դեսպանը մանրամասն խոսեց խորհրդային շրջանում Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից Արցախի և Նախիջևանի հայաթափության հետևողական քաղաքականության մասին, որի արդյունքում Նախիջևանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Արցախում հայերի թիվը կտրուկ նվազեց: Այնուհետև, դեսպանը ներկայացրեց Արցախցի ժողովրդի մաքառումներն իր պատմական իրավունքի և արդարության վերականգնման համար:
Եզրափակելով դասախոսությունը՝ Արշակ Փոլադյանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ջանքերին՝ նշելով, որ ՀՀ առաջնահեթությունն է խնդրի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի կիրառմամբ:
Նմանատիպ նյութեր
5477 դիտում
12:52 26-02-2018
Բաթումում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2296 դիտում
18:09 03-04-2018
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Ռումինիայում
1901 դիտում
23:28 31-01-2019
ՀՀ զինված ուժերի 27-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
739 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը