1904 դիտում
23:28 31-01-2019
ՀՀ զինված ուժերի 27-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում
Հունվարի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերը (Laura Cooper), Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որի կազմում էին Կանզասի գվարդիայի գեներալ-ադյուտանտ Լի Թաֆանելին (Lee Tafanelli), Կանզասի բանակի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթը (Anthony Mohatt), Կանզասի ռազմաօդային ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Դեյվիդ Վայսհարը (David Weishaar), ինչպես նաև ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ, ռազմական կցորդներ Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանություններից, պետքարտուղարության պաշտոնյաներ ու դեսպաններ:
Իր ողջույնի խոսքում դեսպան Վարուժան Ներսեսյանն անդրադարձավ ՀՀ զինված ուժերի կազմավորման պատմությանն ու պաշտպանության ոլորտում ՀՀ գործակցությանը ԱՄՆ-ի ու միջազգային այլ գործընկերների հետ: ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը խոսեց միջազգային խաղաղապահ գործողություններին ՀՀ մասնակցության, զինվորականների ուսուցման, մարտական պատրաստության ու ռազմական արդյունաբերության ոլորտներում ՀՀ միջազգային համագործակցության մասին:
Միջոցառմանը խոսքով հանդես եկավ նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերը, ով շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին ՀՀ ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև ընդգծեց Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ 15-ամյա համագործակցության կարևորությունը:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտին ներկայացվեց համերգային ծրագիր ու տրվեց ընդունելություն:
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
23:46 03-06-2019
Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5981 դիտում
23:16 07-05-2018
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Սիրիայում ՀՀ դեսպանությունում
2288 դիտում
23:07 12-04-2019
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Իրաքում ՀՀ դեսպանությունում
Այս բաժնից
904 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
568 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
748 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը