Սերժ Թանկյանը հայտնել է, որ Հայաստանում համերգ նախատեսված չէ
Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը լուսանկար է տեղադրել [url=https://www.instagram.com/p/Bic-7XTluH5/?taken-by=serjtankian]Instagram[/url]-ի իր էջում՝ նշելով, որ գալիս է Հայաստան։
Հավելել է, որ համերգ տեղի չի ունենալու:
«Հայաստա՛ն, մենք գալիս ենք: Այնուամենայնիվ, համերգ նախատեսված չէ: Տեղյակ չեմ՝ ով է այդ տեղեկությունը տարածել»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայան կժամանի աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը։