Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է. Սերժ Թանկյանը՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի մասին
System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն ֆեսյբուքյան իր [url=https://www.facebook.com/SerjTankian?fref=ts]էջում [/url]գրառում է կատարել Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի իրադարձությունների վերաբերյալ: Երգիչը տեղադրել է դրա վերաբերյալ հոդված, իսկ ներքևում գրառել.
«Այդ հոդվածը ինձ 3 բան է հուշում՝
1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն կարգավորվեն ու վերահսկվեն անկախ մարմնի կողմից,
2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է,
3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»: