6778 դիտում
14:36 30-05-2014
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Բալաբեկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Վազգեն Առաքելյանը Տիգրան Մեծի 28 շենքի մոտ իր կողմից վարած Opel մակնիշի 34 ՏR 727 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի փողոցի բնակիչ, 30-ամյա Արթուր Համբարյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որից հետո մոտեցել է ոստիկաններին ու հայտնել կատարվածի մասին:
Նույն օրը՝ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, Ա. Համբարյանը, գիտակցության չգալով, մահացել է: Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա սթափ է եղել, իսկ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, որտեղից մի քանի մետր այն կողմ գործում է վերգետնյա կամուրջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+