17249 դիտում
09:44 03-05-2018
Գեներալը 28 միլիոնը հանձնել է որպես փոխառություն, արդյունքում՝ կինն իրենից ավելի հարուստ է ներկայանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Պաշտոնյայի փոխառությունները կազմել են 26 միլիոն 805 հազար դրամ: Դրամական միջոցներն էլ հետևյալ պատկերն են ունեցել՝ տարեսկզբին ունեցել է 50 հազար ամերիկյան դոլար ու 26 միլիոն 805 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ միայն դոլար: Ըստ էության, դրամով արտահայտված գումարն է հենց ուղղվել փոխառություններին:
Տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 107 հազար դրամ, որից 9 միլիոն 102 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 հազար դրամը՝ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս:
Կինը՝ Լաուրա Հարությունյանն էլ, հայտարարագրել է 35 միլիոն դրամ ու 100 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2792 դիտում
10:20 22-06-2016
ՀՅԴ-ական պատգամավորի կինն ավելի հարուստ է. «Հայկական ժամանակ»
1675 դիտում
08:31 15-11-2023
Հայկ Մարությանի թիմակիցն իրենից հարուստ է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը