211652_close_icon
views-count54304 դիտում article-date 16:16 01-05-2018

Բաբլոյանը լքեց ԱԺ նիստը 10 րոպեով՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ Փաշինյանի արած հայտարարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը դիմեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ որպես 4 երեխաների հայր՝ հարցնելով, թե այլ իրավիճակում դպրոցների աշակերտները, ձեր երեխաներն էլ ցույցի մասնակցելու ցանկություն ունենան, ինչպիսի՞ն կլինի ձեր գնահատականը այդ դպրոցների, մանկավարժների, տնօրենների, կազմակերպիչների մասին: Ինչպես փոխանցում է [url=http://www.aravot.am/2018/05/01/954159/]Aravot.am[/url]-ը, Ն. Փաշինյանը պատասխանեց որ երբ ղարաբաղյան շարժումը սկսել է, ինքը եղել է 13 տարեկան, լինելով դպրոցական՝ կազմակերպել է դասադուլներ, երթեր, ցույցեր, բողոքի գործողություններ. «Իմ երեխաները քաղաքական իմ ողջ գործունեության ընթացքում մասնակցել են այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել»: Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր շարժման ամենահզոր շերտերից մեկը համարում եմ աշակերտներին, թավշյա այս հեղափոխության մեջ լայնորեն ընդգրկված են եղել երեխաները: Սա նշանակում է, որ այսօր տեղի ունեցածի հիշողությունը չի կորելու, առնվազն առաջիկա 100 տարում այս պատմությունը պատմվելու է եւ պատմվելու է անմիջական մասնակիցների կողմից»: Այս գործընթացը նա համարեց քաղաքացիական լրջագույն դպրոց. «Ես ուղղակի ողջունում եմ աշակերտների ակտիվությունը եւ համոզված եմ, որ այդ ակտիվությունը կշարունակվի, մինչեւ այս պրոցեսի վերջնական, աներկբա ավարտին»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/05/01/954159/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր