Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ. քննարկել են ստեղծված իրավիճակը
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 28-ին, հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
«Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը եւ լուծման ուղիները»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: