Մեր շարժման մասնակիցները 2 օր հանգստանալու հնարավորություն կունենան, որովհետև վաստակել են դա. Նիկոլ Փաշինյան. Tert.am
Գյումրիում խոսելով անելիքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ այսօր՝ ապրիլի 27-ին, և վաղը ողջ հանրապետության տարածքում դադարեցրել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները:
«Դա արել ենք երկու պատճառով, որպեսզի մեր շարժման մասնակիցները երկու օր հանգստանալու հնարավորություն ունենան, որովհետև վաստակել են դա, երկրորդը, եթե ճանապարհները փակ լինեին, ոնց էինք գալու Գյումրի»,-ասաց նա և նշեց, որ վաղը հանարահավաքը կլինի Վանաձորում:
«Ամսի 29-ից բոլոր գործողությունները սկսվում են կրկնակի թափով և կրկնակի ծավալներով, իսկ մայիսի 1-ին առավոտյան ժամը 8-ին բոլորս հեղեղում ենք Երևան մայրաքաղաքի փողոցները»,-ասաց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/27/pashinyan/2673071]այստեղ[/url]