Ունաի Էմերին՝ Աարոն Ռեմզիի հեռանալու մասին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է հունվարին թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի հնարավոր հեռանալու հարցին:
Ուելսցի ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2019-ի ամռանը, և կողմերը դեռ չեն պայմանավորվել նրա երկարաձգման շուրջ:
«Մինչև հունվար դեռ շատ ժամանակ կա: Առաջին հերթին մտածում եմ խաղի մասին, որը տեղի է ունենալու երկուշաբթի:
Նրա խաղը, ինչպես և՝ ցանկացած այլ ֆուտբոլիստի, անհրաժեշտ է ինձ: Երկուշաբթի ոչինչ չի փոխվի, խաղա, թե մնա պահեստայինների նստարանին, նա պետք է խաղադաշտ դուրս գա լիովին կենտրոնացած և օգնելու ցանկությամբ», ասել է Էմերին: