211652_close_icon
views-count6683 դիտում article-date 18:32 27-04-2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարն այցելել է արտադրական ձեռնարկություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր այցելել է արտադրական ձեռնարկություններ՝ ծանոթանալու վերջիններիս ծրագրերին։ Նախարարի պաշտոնակատարն այցելել է Հայաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Նաթֆուդ» ընկերության արտադրամաս։ Սուրեն Կարայանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և արտադրամասի զարգացման հնարավորություններին։ Նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ ընկերությունը մտադիր է այս տարի ընդլայնել իր բիզնես ծրագրերը։ «Նաթֆուդի» տնօրենների խորհրի նախագահ Հենրիկ Զախարյանը նշել է, որ ընկերությունը զինված է գերմանական տեխնոլոգիայով, և որակի վերահսկում իրականացվում է արտադրական բոլոր գործընթացներում․ ընկերությունում ներդրված են որակի վերահսկման անհրաժեշտ համակարգերը։ Նշվել է նաև, որ «Բիելլա» ապրանքանիշը ներկայացնող ընկերության արտադրանքի ծավալն աճել է 40.8%-ով։ Ընկերության արտահանման բաժնի ղեկավար Անի Թահմիզյանը տեղեկացրել է, որ արտադրանքի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 4 անգամ, բացի այդ, արտահանման ուղղություններ են բացվել դեպի Միջին Ասիայի երկրներ։ Այդ երկրների թվում է նաև Ուզբեկստանը, որտեղ Հայաստանը առաջինն է մսամթերք արտահանել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր