211652_close_icon
views-count4960 դիտում article-date 18:09 27-04-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 26-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 23 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և անձնական ունեցվածքի գողության 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, յուրացման կամ վատնման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկամամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է 2 նռնակ, ինքնաձիգի 1 պահունակ և տարբեր տրամաչափի 78 փամփուշտ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր