Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպումներ է անցկացրել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ
                        Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Քննարկվել է երեք խումբ հարց՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

