211652_close_icon
views-count16187 դիտում article-date 09:14 26-04-2018

Ամերիկյան վերլուծաբանները՝ Հայաստանում իրադարձությունների վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնի Քարնեգի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին Ամերիկայի Ձայնին Սկայպով տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում ստեղծված իրավիճակին և ներքաղաքական զարգացումներին և նշել. «Զարմացած չեմ , որ Հայաստանում տեղի ունեցան ցույցեր, Հայաստանն այն երկրներից է, ուր առկա են բավականաչափ քաղաքական ազատություններ և քաղաքացիական հասարակություն, որը չի վերահսկվում իշխանության կողմից: Այս զարգացումները դրական են Հայաստանի համար, շատ դրական միտումներ են, հատկապես երիտասարդ սերնդի առաջ գալու փաստը: Հույս ունեմ, որ քաղաքացիական հասարակության և գործող իշխանական մարմինների համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել նոր իշխանություն, որն ավելի շատ պատասխանատու կլինի իր ժողովրդի համար», - ասել է Սթրոնսկին: Վաշինգտոնի Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Յուվալ Վեբերի կարծիքով, բողոքի ցույցերը հետխորհրդային տարածքում ունեն բազմաթիվ նմանություններ: «Նմանատիպ բոլոր դեպքերում առկա են առաջնորդներ, ովքեր ցանկանում են պահպանել իշխանությունը և պատրաստ են փոխել գործող համակարգը իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Եվ բոլոր դեպքերում մարդիկ դուրս են գալիս փողոց և պայքարում դրա դեմ: Հայաստանի դեպքում պայքարը ոչ միայն ավարտվեց խաղաղ հանգուցալուծմամբ, այլև գործող վարչապետը ճանաչեց, որ իր ընտրած տարբերակը սխալ էր: Նրա հրաժարականի հայտարարության մեջ նշված է, որ առկա էին մի քանի տարբերակներ, սակայն ինքը չի ընտրում դրանցից ոչ մեկը», - Ամերիկայի Ձայնին հետ զրույցում ասել է Յուվալ Վեբերը: Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիյանը Հայաստանի ցույցերի վերաբերյալ ապրիլի 23-ի Պետքարտուղարության արած հայտարարությունը դրական է որակել և ընդգծել. «Միացյալ նահանգները, որպես մեր գործընկեր երկիր վերահաստատեց, որ անցած տարիները մեր հարաբերությունների զագացման տարիներ են եղել և որ հետընթաց չի եղել»: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի քաղաքացիական հասարակության ձևավորման մեջ ԱՄՆ-ի մեծ դերը, ինչպես նաև՝ Հայաստանի նոր քաքական ուժերի և կառավարության հետ աշխատելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4365413.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր