«Ուրալը» չի երկարաձգի պայմանագիրը Մանուչարյանի հետ
Եկատերինբուրգի «Ուրալը» չի երկարաձգի պայմանագիրը Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ:
Դա երկկողմանի որոշում է, որտեղ նախաձեռնությունը եղել է ակումբի կողմից: Մանուչարյանը «Ուրալի» կազմում հանդես է եկել 2011/12 մրցաշրջանից: 2016-ի վերջից նա մի քանի ամսով խաղաց Թայլանդում, որից հետո նորից վերադարձավ «Ուրալ»:
Ռուսական ակումբի նախագահ Գրիգորի Իվանովը չի հաստատել, կամ՝ հերքել այս տեղեկությունը, միայն նշել է, որ մրցաշրջանն առայժմ չի ավարտվել: Այլ մեկնաբանություններից նա հրաժարվել է: