ԶՈւ-երի կառավարման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի զինված ուժերի կառավարման և մարտունակության ապահովման բնականոն գործընթացն ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հաշվի առնելով ճանապարհների դժվարանցանելիությունը, ՀՀ ԶՈւ-երի կառավարման և մարտունակության ապահովման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ։ Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել»,- նշել է Ա. Հովհաննիսյանը: