Կրեմլը հուսով է, որ Հայաստանում առաջիկայում կոնսենսուսի կհասնեն. Դ. Պեսկով
Ռուսաստանը ինչպես և ավելի վաղ հայտնել էր, գտնում է, որ Հայաստանում ընդդիմության շարունակվող բողոքի ակցիաները երկրի ներքին գործն է և հույս ունի, որ իրավիճակն առաջիկայում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ria Novosti-ն:
Հավելել է, որ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել:
«Մենք, ինչպես նախկինում, կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է և հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան կարգավորել այս իրավիճակն ու առաջիկայում կոնսենսուսի հասնել», - ընդգծել է նա:
«Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: