44936 դիտում
21:40 24-04-2018
Մենք կառավարությունում կողմնակիցներ ունենք և նրանցից շատերը կշարունակեն իրենց աշխատանքը. Նիկոլ Փաշինյան. Tert.am
Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ օտարերկրյա լրատվամիջոցների հարցին, թե ինչ կլինի, եթե ՀՀԿ-ը չհամաձայնվի իրենց պահանջներին, Փաշինյանը պատասխանեց.
«Եթե մենք կարողացանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, մենք վստահ ենք, որ կկարողանանք հասնել նրան, որ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ը, համաձայնվի ժողովրդի կամքի հետ, այլապես մենք կշարունակենք մեր ակցիաները՝ նույնիսկ ավելի մեծ ծավալով»:
Հարցին, թե ինքն արևմտամետ կողմնորոշմամբ քաղաքական գործիչ է արդյոք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ո՛չ, եթե ինձ որևէ մեկն անվանի արևմտամետ, դա թյուրըմբռնում կլինի, եթե ինչ-որ մեկն ինձ ռուսամետ անվանի, դա ևս թյուրըմբռնում կլինի, միակ ճշգրիտ ձևակերպումը մեր քաղաքական կողմնորոշման՝ դա բացառապես պրոհայկականությունն է»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Կառավարությունում, հատկապես՝ միջին օղակներում, շատ չինովնիկներ կան, ովքեր մեծ պոտենցիալ ունեն, և իրենք այն կօգտագործեն:
«Մենք այնտեղ կողմնակիցներ ունենք, և նրանցից շատերը կշարունակեն իրենց աշխատանքը: Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել: Հատուկ ծառայություններում, ոստիկանությունում աշխատող մարդիկ հնարավորություն կունենան շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/24/Nikol-pashinyan/2671017]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4227 դիտում
16:04 07-06-2019
Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց էլի ինչ-որ բան ստանալու հույս ունենք. Նիկոլ Փաշինյան
2948 դիտում
23:00 11-05-2021
Գիտեմ, շատերը չեն սիրում Սարգսյանին, բայց այդ նույն շատերը ընդունում են որպես լուրջ ղեկավար. Գարիկ Ուրումյան
Այս բաժնից
706 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»