Քիմ Քարդաշյանի արձագանքը՝ հայաստանյան իրադարձություններին
Հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին անտարբեր չի անցել նաև հայկական արմատներ ունեցող ԱՄՆ-ի հայտնի անձանցից մեկը՝ Քիմ Քարդաշյանը։ Վերջինս Instagram-ի իր էջում [url=https://www.instagram.com/kimkardashian/?hl=ru]լուսանկար [/url]է հրապարակել իր հայաստանյան այցից և գրառում կատարել:
«Ոգևորող է տեսնել բոլոր հայերին՝ միավորված բողոքի խաղաղ ակցիաներում: Սա Հայաստանի համար պատմական օր է: Օգտագործում եմ այս լուսանկարը, քանի որ, երբ Հայաստանում էի, այս կինը հուզեց իմ սիրտը, նա նաև ինձ համար ուժեղ հայերի սիրտն է ներկայացնում»,-գրել է Քարդաշյանը:
[img]http://st0.shamshyan.com/editor/0972642001524552992838064.jpg[/img]