28517 դիտում
20:31 23-04-2018
Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ է ստեղծում. ՀՅԴ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը:
[b]Հայտարարությունում նաեւ ասվում է.[/b]
«Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձեւավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության ձեւավորման համար։
Սկսված գործընթացի հաջողության հիմնական գրավականը մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդ սերնդի ակտիվությունն է։ Շատ կարեւոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը։ Պետք է շարունակել ժողովրդային շարժման բացառապես խաղաղ բնույթը, զուգահեռաբար հաշվի առնելով երկրում բնականոն կյանքի հաստատման անհրաժեշտությունը։ Ժողովրդային շարժումը պետք է շարունակի թույլ չտալ որեւէ արտաքին միջամտություն մեր ներքին կյանքին եւ պայմաններ ապահովի առկա խնդիրները քաղաքական դաշտում լուծելու համար։
Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա նախօրեին համաժողովրդային այս ձեռքբերումը անհրաժեշտ է վերածել համազգային համախոհության, մեր Հայրենիքի թռիչքային զարգացման նոր ու հուժկու ազդակի։
Նմանատիպ նյութեր
10976 դիտում
18:22 14-04-2018
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը. ՀՅԴ ԳՄ
6478 դիտում
15:45 15-03-2018
Ավիափոխադրումների գների նվազեցմանը և ներքին օդափոխադրումների զարգացման նախադրյալներ են ստեղծվում
Այս բաժնից
517 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
940 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
835 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը