6451 դիտում
15:45 15-03-2018
Ավիափոխադրումների գների նվազեցմանը և ներքին օդափոխադրումների զարգացման նախադրյալներ են ստեղծվում
Կառավարությունն այսօր «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշում է ընդունել:
Ըստ հիմնավորման՝ ներկայումս օդային երթևեկության սպասարկման և օդերևութաբանական պայմանների մասին տվյալների տրամադրման ծառայություններն ավիաընկերություններին մատուցվում են երկու առանձին և ինքնուրույն իրավաբանական անձանց կողմից, ինչն ըստ էության արհեստականորեն երկարացնում և ծանրաբեռնում է ավիաընկերություններին մատուցվող ծառայություների շղթան: Օդային երթևեկության կազմակերպում, կապ, նավիգացիա, դիտարկում և օդերևութաբանական սպասարկման, ինչպես նաև աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն մատուցման գործառույթները մեկ մարմնին վերապահելը կնպաստի կառավարման և ֆինանսական արդյունավետության բարձրացմանը, կապահովի տեխնիկական միջոցների ժամանակին համահունչ զարգացումը, ինչպես նաև թռիչքային անվտանգության միասնական համակարգի կիրառումը: Մեկ մարմնի կողմից նշված ծառայությունների մատուցումը հնարավորություն կտա կիրառելու «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը կձևավորի դրական և կառուցողական փոխհարաբերություններ ավիաընկերությունների հետ:
Արդյունքում օդերևութաբանական ծառայությունների սակագինը կներառվի աերոնավիգացիոն ծառայությունների գործող սակագնի մեջ, պահպանելով «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից ներկայումս սահմանված սակագինը, ինչն իր հերթին կնպաստի օդային փոխադրումների սակագների նվազեցմանը, ինչպես նաև ՀՀ փոքր ավիացիայի շրջանակում ներքին օդային փոխադրումների զարգացման նախադրյալների ստեղծմանը:
Նմանատիպ նյութեր
1822 դիտում
07:44 23-07-2015
Նավթի գների անկումը հանգեցնում է Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների նվազեցմանը. ՀԺ
28475 դիտում
20:31 23-04-2018
Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ է ստեղծում. ՀՅԴ
Այս բաժնից
745 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը