Ոստիկանները գրոհի են անցել. անմարդկային ձևով քաղաքացիներին բերման են ենթարկում անհայտ մեքենայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի հելսինկյան կոմիտեն քիչ առաջ տեսանյութ է տարածել, որտեղ երեւում է, որ ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում պետական համարանիշ չունեցող ավտոմեքենայով:
Կոմիտեից նաեւ տեղեկացնում են, որ ոստիկանները չեն կրում անձը նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ, բացի գնդապետ Ռ․ Կ․ Ներսիսյանից։
Տեսանյութը` Armhels Human Rights in Armenia ՀԿ-ի՝ նկարահանվել է Արշակունյաց պողոտայում: