Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև կբարձրանա
Հանրապետության տարածքում` ապրիլի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: 21-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում` ապրիլի 21-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
[img]http://st0.shamshyan.com/editor/0621490001524304731893788.jpg[/img]
Երևան քաղաքում
[img]http://st0.shamshyan.com/editor/0182498001524304712836200.jpg[/img]