Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 27-ին կայցելի Ադրբեջան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 27-ին այցելելու է Բաքու: Այս մասին հաղորդում է ադրբեջանական apa.az գործակալությունը:
Սաակաշվիլին, ով Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնի անդամ է, Բաքվում մասնակցելու է Հարավ-կովկասյան 2-րդ ֆորումի աշխատանքներին: Սա լինելու է Սաակշվիլիի առաջին այցը Ադրբեջան՝ նախագահի լիազորությունների ժամկետը սպառվելուց հետո:
Սպասվում է, որ Սաակաշվիլին ելույթով հանդես կգա: Նա մասնակցել է նաև առաջին ֆորումին, որը ևս անցկացվել է Բաքվում՝ 2013 թվականի մայիսին: Ֆորումին մասնակցելու են 150 հոգի՝ 45 պետությունների բարձրաստիճան ղեկավարներ, քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ: