«Ռեալ Սոսյեդադը» 48 տարվա ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» 3:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»:
Այն բանից հետո, թե թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Իմանոլա Ալգուասիլը, բասկյան ակումբը հաղթել է չորս խաղերից երեքում՝ գնդակների 9:0 հարաբերակցությամբ:
Իմանոլը ակումբի պատմության մեջ ընդամենը երկրորդ մարզիչը դարձավ, որը «Ռեալ Սոսյեդադում» աշխատանքը սկսել է չորս «չոր» խաղերով: Առաջինը 1970 թվականին եղել է Սեգուրոլան:



