114555 դիտում
17:50 19-04-2018
Քեզ բացակա չենք դնի. Ստեփանավանում տեղի ունեցավ հայրենիքի պաշտպանության համար զոհված 19-ամյա հերոսի հոգեհանգստի արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերում ականի պայթյունի հետևանքով զոհված զինծառայող, 19–ամյա Ռուսլան Զորիկոյի Մանուկյանի (ում մանկուց ավելի շատ ճանաչում են Զորո) հոգեհանգստյան արարողությունը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստի արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, Պաշտպանության նախարարության բարձրաստիճան գեներալներ, Ռազմական ոստիկանության, ինչպես նաև Մատաղիսի զորամասի սպաներ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ստեփանավանցիներն ասում էին. «Զորոն մեր քաղաքի ամենասիրված ու կոլորիտային երիտասարդներից էր: Անգամ երիտասարդ տարիքին կնախանձեին նրա մարդկային հատկանիշներին, կարեկից էր սոցիալապես անապահովին, թեպետ իրենց ընտանիքն էլ էր սոցիալապես անապահով: Ուզում ենք մեր շնորհակալությունն հայտնել Ստեփանավանի քաղաքապետ Մ. Ղարաքեշիշյանին, ով լսելով ցավալի լուրի մասին, առաջին պահից հերթական անգամ կանգնեց իր քաղաքի բնակչի թիկունքին: Ցավ ենք ապրում, միակ սփոփանքն այն է, որ նա իր կյանքը տվեց հայրենիքի պաշտպանության համար»:
Հոգեհանգստին ներկա են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Ստեփանավանի ոստիկանապետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ:
Հոգեհանգստին ներկա են նրա սովորած դպրոցի աշակերտները, ովքեր ասում էին. «Մենք նրան բացակա չենք դնի: Ճիշտ է, նա այլևս մեզ հետ չէ, նրա կատարած գործերն ու հայրենիքի պաշտապնության համար զոհվելու հանգամանքը մեզ միշտ զգոն կպահի ու հպարտ ենք, որ ճանաչել ենք նրան: Թող Աստված ուժ ու կորով տա նրա ընտանիքին, սահմանն անառիկ պահող զինվորներին ու նրանց ծնողներին: Թող երկնքից ինքը ականտես լինի այն երկրի հզորացմանն ու բարգավաճմանը, որի սահմաններն անառիկ պահելու համար ինքը զոհվեց»:
Հոգեհանգստին ներկա էին նաև հանրապետությունում հայտնի «Լոռե» փրկարարական ջոկատի մեծ թվով փրկարարներ՝ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ, ովքեր նշում էին, որ մինչև բանակ գնալը, Ռուսլանը (նույն ինքը՝ Զորոն) բազմաթիվ փրկարարական աշխատանքների է մասնակցել ու մենք զարմանում ենք, որ երիտասարդ այդ տարիքին նա կարող էր թե անձրևին, թե ձյանը փրկարարների հետ օգնության ձեռք մեկնել արտակարգ իրավիճակների մեջ հայտնված կարիքավորին»:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/17/1093999/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին դժբախտ դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
Ականի պայթյունից մահացու վիրավորում էր ստացել 19-ամյա զինծառայող Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:
Վերջինս բանակ էր զորակոչվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի զինվորական կոմիսարիատի կողմից: Նա Ստեփանավանի բնակիչ էր:
[img]http://st0.shamshyan.com/editor/0690238001524142102839180.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
82895 դիտում
20:14 11-11-2016
Քեզ հավերժ փառք, մեր սիրելի Ադմիրալ. տեղի ունեցավ հերոսի հոգեհանգիստը. «Քեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
104407 դիտում
18:34 18-06-2017
Լավագույն տղերքը հեռանում են. Նորք-Մարաշում տեղի ունեցավ 20-ամյա հերոսի հոգեհանգիստը. Քեզ բացակա չենք դնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2032 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)