Վարչապետ Սերժ Սարգսյանն օգնականներ է նշանակել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում: Որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Վլադիմիր Հակոբյանին նշանակել վարչապետի օգնական»,–ասվում է վարչապետի որոշման մեջ։
Սերժ Սարգսյանի մյուս որոշումներով՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում են նշանակվել նաև Վարուժան Ներսեսյանը, Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը և Ավետիս Բերբերյանը: