Ոստիկանությունը կրկին դիմում է լրագրողներին՝ ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի վայրից
ՀՀ ոստիկանությունը խնդրում է լրագրողներին՝ ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի վայրից։ Այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ.
«Հարգելի լրագրողներ,
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»: