211652_close_icon
views-count5535 դիտում article-date 17:32 18-04-2018

«ԵԼՔ» դաշինքը տեղեկություններ է հրապարակել բերման ենթարկվածների մասին

Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդր անդամ Կարեն Սիմոնյանը կրկին այցելել են ոստիկանական բաժանմունքներ։ ժամը 14։00-ի դիմաց ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման են ենթարկվել 4 քաղաքացի՝ Նարեկ Վլադիմիրի Բրիկալովը, Գրիգոր Վահանի Մանուկյանը, Նարեկ Վահանի Արշակյանը և անչափահաս Գոռ Աշոտի Վարդանյանը։ Բերման ենթարկելուց հետո այս քաղաքացիների կարգավիճակը փոխվել է և նրանք ներգրավվել են որպես վկաներ։ Էրեբունի բաժնում բերման են ենթակվել 15 քաղաքացի, որոնցից երեքը չեն նշել իրենց անունը։ [b]Բերման են ենթարկվել հետևալ քաղաքացիները․[/b] 1. Վարդգես Գասպարի Լիվանի /հայտնի քաղակտիվիստ/ 2. Արսեն Ռազմիկի Ուզունյան 3. Սասուն խաչատուրի Տերտերյան 4. Արման Հրաչյայի Աղաջանյան 5. Հրաչյա Աշոտի Հակոբյան 6. Հովհաննես Աշոտի Գրիգորյան 7. Անի Սերյանի Հակոբջանյան 8. Վահե Վախթանգի Դավթյան 9. Անդրանիկ Մուշեղի Դանիելյան 10. Միքայել Մասիսի Նազարյան 11. Գոհար Գագիկի Թադևոսյան 12. Հրաչյա Հենրիկի Հովակիմյան Ընդհանուր բերման են ենթարկվել 91 քաղաքացի։ Այս պահին ազատ են արձակվել 37-ը։

Նմանատիպ նյութեր