Մոուրինյոն ցանկանում է ազատվել Պոգբայից ու Մարսյալից
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է ամռանը լքել ակումբը:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համբերությունը սպառվել է և նա պատրաստ է ազատվել ֆրանսիացի խաղացողից:
Ավելի վաղ նշվում էր, որ Պոգբայի հարաբերությունները Մոուրինյոյի հետ բարդացել են, ինչի պատճառով ֆրանսիացին չի ընդգրկվում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում:
Բացի Պոգբայից, պորտուգալացի մասնագետը հաջորդ մրցաշրջանում հույսեր չի կապում նաև պաշտպաններ Մատեո Դարմիանի և Դեյլի Բլինդի հետ, ինչպես նաև պատրաստ է տրանսֆերի հանել հարձակվող Անտոնի Մարսյալին: