Մոուրինյոն դժգոհ է Մարսյալից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է հարձակվող Անտոնի Մարսյալի խաղամակարդակից և վերջինիս ապագան ակումբում խիստ մշուշոտ է դարձել, հայտնում է Sky Sports-ը:
Պորտուգալացին նշել է, որ հարձակման եզրերում խաղացողների մի շարք տարբերակներ ունի, բացի այդ` «Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, ինչը կասկածի տակ է դնում ֆրանսիացու հեռանկարները «Օլդ Թրաֆորդում»:
Ինքը` Մարսյալը, առայժմ գոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր վիճակից և մտադիր չէ լքել ակումբը: