Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է ճանապարհի երթևեկելի հատվածը
Այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 17:54-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է ճանապարհի երթևեկելի հատվածը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 7 քար. երթևեկությունը վերականգնված է:
[b]ՀՀ ԱիՆ[/b]