1711 դիտում
16:05 17-04-2018
«Վեոլիա Գրուպ» ԿԲԸ 2017թ.-ը՝ թվերով ու փաստերով
Ֆրանսիական Վեոլիա Գրուպ կոմանդիտային բաժնետիրական ընկերությունը ռեսուրսների օպտիմալացված կառավարման գործում համաշխարհային առաջատարն է: Աշխարհով մեկ իր 169 000 աշխատակիցներով Գրուպը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների ու էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիան իր երեք միմյանց փոխլրացնող բիզնես գործունեության միջոցով դյուրին է դարձնում ռեսուրսների հասանելիությունը, առկա պաշարների պահպանումը և դրանց համալրումը:
2017 թվականին Վեոլիա Գրուպը 96 միլիոն մարդու ապահովել է խմելու ջրով, 62 միլիոն մարդու՝ կեղտաջրերի հեռացման ու վերամշակման ծառայությամբ, արտադրել է մոտ 55 միլիոն մեգավատ ժամ էներգիա և 47 միլիոն տոննա թափոններ վերածել նոր նյութերի ու էներգիայի:
Վեոլիա Շրջակա Միջավայրը (Veolia Environnement) (Փարիզի Euronext-ում գրանցված ինչպես VIE) 2017 թվականին արձանագրել է 25,12 միլիարդ եվրոյի (30,1 միլիարդ ԱՄՆ դոլար) համախառն եկամուտ:
Տես նաեւ՝ veolia.com:
[b]Վեոլիա ջուր ՓԲԸ
[/b]
Նմանատիպ նյութեր
4485 դիտում
22:38 21-03-2016
Սոս-ի արձագանքը` թվերով ու փաստերով. ՑԱՅԳ
Այս բաժնից
2011 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր