6724 դիտում
15:39 17-04-2018
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովված են հակահրդեհային սարքավորումներով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերահսկողությունը:
Ստուգայցերի ընթացքում պարզվել է, որ մայրաքաղաքի դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովված են հակահրդեհային սարքավորումներով, պահպանվում են տեխնիկական անվտանգության նորմերը: Կրթական հաստատություններում գործում են նաև բուժկետեր, իսկ դեղորայքի ժամկետները մշտապես վերահսկվում են:
Շենքերում առկա են ինչպես տարհանման սխեմաներ, այնպես էլ սլաքներ, որոնցով երեխաներն առավել հեշտությամբ կկողմնորոշվեն արտակարգ իրավիճակների դեպքում:
Հատկանշական է, որ դպրոցներում և մանկապարտեզներում կազմակերպվում են նաև քաղաքացիական պաշտպանության դասընթացներ, որպեսզի երեխաները պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի:
Նմանատիպ նյութեր
2115 դիտում
18:30 30-08-2016
Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով
8203 դիտում
22:26 05-05-2018
Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն ապահովվել են երաժշտական նոր գործիքներով
1369 դիտում
15:19 01-02-2016
Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ
Այս բաժնից
502 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
985 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը