Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի` Գետափնյա թաղամասի, Իսրայել Օրի, Խանջյան, Չարենցի, Շիրվանզադեի, Շիրակի, Երիտասարդական, Վահան Խորենի, Այգեստան փողոցների և Կենտրոնական հիվանդանոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
[/b]


