«Միսս Ռուսաստան-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը Hyundai Solaris և 50 հազար դոլար է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Միսս Ռուսաստան-2018» գեղեցկության մրցույթում հաղթել է Չուվաշիայի ներկայացուցիչ Յուլյա Պոլյաչիխինան, որին շնորհվել է սպիտակ ոսկուց պատրաստված ու թանկարժեք քարերով զարդարված թագը, 3 մլն ռուբլի և նոր մեքենա: Այս մասին հայտնում է RBC-ն:
18-ամյա Յուլյան զբաղվում է սպորտով: Նա դպրոցն ավարտել է ոսկե մեդալով:
Այժմ նա հնարավորություն ունի Ռուսաստանը ներկայացնելու հեղինակավոր գեղեցկության՝ «Միսս Մոլորակ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում:
Աղբյուրը հավելում է, որ մրցույթում 2-րդ տեղն է գրավել Վիոլետա Տյուրկինան, 3-րդ տեղում է Նատալյա Ստրոևան:
Հիշեցնենք, որ գեղեցկության մրցույթին մասնակցել է 50 հոգի: