Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ «Միսս Ռուսաստան-2017» մրցույթի հաղթողը շիկահեր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մոսկվայում կայացել է «Միսս Ռուսաստան-2017» գեղեցկության մրցույթը, որի շրջանակներում հաղթողի կոչմանն է արժանացել Սվերդլովի շրջանի ներկայացուցիչ, 21-ամյա Պոլինա Պոպովան, ով առաջ է անցել մյուս 49 մասնակիցներից:
Ինչպես նշում է ТАСС-ը, շիկահեր գեղեցկուհին հաղթանակի կապակցությամբ ստացել է սպիտակ ոսկուց պատրաստված, հատընտիր ադամանդներով ու մարգարիտներով զարդարված բացառիկ թագ, որի արժեքը 1 մլն դոլար է:
Բացի այդ, գեղեցկուհին ստացել է 3 մլն ռուբլի, ավտոմեքենա, ինչպես նաև «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթներում Ռուսաստանը ներկայացնելու իրավունք: