Հայտնի է «Միսս աշխարհ-2015» գեղեցկության մրցույթի հաղթողը. ֆոտոշարք
Չինաստանի Սանյա քաղաքում կայացել է «Միսս աշխարհ-2015» գեղեցկության մրցույթը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնկացել է 114 երկրից ժամանած գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ:
Իսպանուհի Ռոյո անունով հաղթողին պատվավոր թագը հանձնել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Ռոլեն Շտրաուստը, ով ներկայացնում է Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Երկրորդ տեղում է Ռուսաստանի ներկայացուցիչ Սոֆյա Նիկիտչուկը, երրորդ տեղում` Ինդոնեզիայի ներկայացուցիչը:
Նշենք, որ մրցույթի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ հաղթող է ճանաչվում Իսպանիայի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը անցկացվում է 1951 թվականաից, իսկ առաջին անգամ այն կայացել է Մեծ Բրիտանիայում: