61931 դիտում
17:21 14-04-2018
Հերոս տղերքը իրենց ներկայությամբ ոգևորեցին բժշկական համալսարանի հնդիկ ու հայ ուսանողներին, ովքեր մի իսկական գրոհ են ձեռնարկել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում տարիներով կուտակված աղբը վերացնելու ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 14-ին, Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ էին այցելել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ և հայ ուսանողներ, դասախոսական կազմը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։
Դասախոսներն ու ուսանողները արդեն մի քանի օր է՝ նշված կենտրոնում սկսել են հսկայածավալ աշխատանքներ կատարել ինստիտուտի տարածքը մաքրելով տարիներից կուտակված աղբից։
Բժշկականի ուսանողները ջանք ու եռանդ չէին խնայում՝ օր առաջ կուտակված աղբը հեռացնելու համար։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ուսանողներն ասում էին. «Ցանկանում ենք, որպեսզի մեր ռեկտորատի ու դասախոսական կազմի հետ կարճ ժամանակում շենացնենք ԽՍՀՄ տարիներին երբեմնի ամենախոշորագույն և հայտնի բժշկագիտական կենտրոնը, կենտրոն, որը առողջապահության համաշխարհային պատմության մեջ իր դրական հետքն է թողել, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո կենտրոնն ամբողջովին վերածվել է ավերակների»։
Ուսանողներն իրենց շնորհակալանքի խոսքն են ուղղում Հայաստանի և Արցախի սահմաններում վիրավորում ստացած առյուծ հերոս տղերքին, ովքեր եկել և միացել են իրենց կազմակերպված շաբաթօրյակին. «Միայն նրանց ներկայությունը այս գործին մեզ համար ոգևորիչ է։ Հավատացած ենք՝ 1-2 տարում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտն իր դռները բացելու է նորովի ու նորից շարունակելու է իր բարի գործը առողջապահության բնագավառում։ Մենք վստահ ենք այդ ամենում և դրա վառ ապացույցն է հերոս տղերքի միանալը շաբաթօրյակին»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 290+
290+
Նմանատիպ նյութեր
66430 դիտում
17:28 31-10-2021
Ցավալի լուր. Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում մահացել է հայտնի պրոֆեսոր Կարեն Բաբայանը