211652_close_icon
views-count5754 դիտում article-date 23:30 12-04-2018

Կողոպուտի դեպքեր են բացահայտվել. կողոպտվածներից մեկը երեխա է

Ապրիլի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել Աշտարակի բնակիչ, 18-ամյա Սարգիս Քոչարյանին և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում ապրող, 24-ամյա Գուրգեն Մովսիսյանին։ Նրանք կասկածվում են կողոպուտներ կատարելու մեջ, ընդ որում՝ կողոպտվածներից մեկը 7-ամյա երեխա է։ Բերման ենթարկվածներին ոստիկանները ներկայացրել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հարուցվել է քրեական գործ։ Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։ [i]ՀՀ ոստիկանություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր