ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է. ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր
Ապրիլի 12-ին, ժամը 16:08-ից մինչև 16:13-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Լոռու մարզի Մեդովկա-1, Մեդովկա-2 համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:
Ընդամենը 2 հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: