211652_close_icon
views-count4468 դիտում article-date 19:10 12-04-2018

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հարապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են պետականաշինության գործընթացին և հանրապետությունում մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանադրական բարեփոխումների ընթացքին և միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր